Հոկտեմբեր 23, 2020 11:45 Asia/Tehran

Ռազմական գործողությունների էսկալացիայի և դրանց՝ Հայաստանի ու Ադրբեջանի ամբողջ սահմանի երկայնքով տեղափոխման դեպքում ՀՀ-ն կդիմի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, հնարավոր է՝ ուղիղ Ռուսաստանին, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ինտերֆաքսին»:

«Մենք արդեն տեղեկացրել ենք ՀԱՊԿ-ի մեր գործընկերներին ընթացիկ իրավիճակի մասին: Ռուսաստանը հայտարարել է, որ Մոսկվան հավատարիմ կլինի պայմանագրային այն պարտավորություններին, որոնք ունի Հայաստանի հանդեպ անվտանգության ոլորտում: Եթե իրավիճակն այդպես զարգանա, իհարկե, Հայաստանն այդ հարցով կդիմի ՀԱՊԿ-ին, կամ հնարավոր է՝ ուղիղ Ռուսաստանին», - ասել է վարչապետ Փաշինյանը։

Նա նաև ընդունելի էր համարել խաղաղապահ ուժերի տեղակայումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, սակայն նշել, որ խաղաղապահների կազմի վերաբերյալ Ադրբեջանի պատկերացումները չեն համընկնում Հայաստանի պատկերացումներին։

panarmenian.net

Մեկնաբանություններ