Հոկտեմբեր 27, 2020 17:41 Asia/Tehran
  • Իլհամ Ալիևը Հայաստանին հովանավորող երկրներին սպառնացել է թուրքական F16 կործանիչներով

Իլհամ Ալիևը Հայաստանին հովանավորող երկրներին սպառնացել է Ադրբեջանում տեղակայված F-16 կործանիչներով: Այդ մասին հաղորդել է «ԱզարԹաջ» լրատվական գործակալությունը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեսաուղերձով դիմել է իր ժողովրդին, ասելով. «Մեր թուրք եղբայրները դրանք (F-16) թողել են Ադրբեջանում որպես բարոյական օգնություն: Բայց եթե մեր դեմ ագրեսիա լինի՝ դրանք կօգտագործվեն»:

Իր ելույթում Ալիևը Հայաստանի սպառազինության ոչնչացման մեծ ցանկ  ներկայացնելով, ասել է, որ Ադրբեջանը ոչնչացրել է Հայաստանի զինված ուժերին պատկանող 252 տանկ:

Ադրբեջանի ղեկավարը հայտարարել է. «Հայաստանը ցանկանում է մեզ վտարել այդ (վիճելի) հողերից, այնուհետև էթնիկ զտումներ կատարել և հայկական դարձնել մեր կոթողները և արտերկրից հայերին բերել այնտեղ»:

Խոսելով Ժնևում կայանալիք բանակցությունների մասին, Ադրբեջանի նախագահը նշել է, -«Ամերիկայում տեղի ունեցած քննարկումներից հետո եկանք Ժնևում նոր հանդիպում անցկացնելու համաձայնության, ես դրան դեմ չեմ: 28 տարվա  ընթացքում եղել են բազում անիմաստ հանդիպումներ, մեկն ավել, մեկ պակաս ոչ մի նշանակություն չունի»:

 

 

Մեկնաբանություններ