Հոկտեմբեր 29, 2020 17:36 Asia/Tehran
  • Զոհրաբ Մնացականյանը մեկնաբանել է Իրանի միջնորդական առաջարկությունը

ԵԱՀԿ Մինսկի խումբը Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի կարգավորման միակ համաձայնեցված ձևաչափն է: Այս մասին ռուսական ՌԻԱ Նովոստի գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը` մեկնաբանելով հակամարտության կարգավորման հարցում Իրանի միջնորդության մասին առաջարկները:

 

«Իրանը շատ կարևոր երկիր է մեր տարածաշրջանում, և ի տարբերություն Թուրքիայի, նա պատասխանատու և կառուցողական դիրք է զբաղեցնում, երբ խոսքը տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հարցերին է վերաբերում: Միևնույն ժամանակ, Մինսկի խմբի համանախագահները միջնորդության և բանակցությունների միակ միջազգային համաձայնեցված ձևաչափն են, որոնց դերը հաստատվել է հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարությունում և դրան հաջորդած հոկտեմբերի 17-ին ու 25-ին հայտարարություններում», — նշել է ՀՀ արտգործնախարարը:

orakarg.com

Պիտակ

Մեկնաբանություններ