Հոկտեմբեր 29, 2020 19:33 Asia/Tehran
  • ՀՀ արտգործնախարար. Վարձկաններին հակամարտության գոտի տեղափոխելու ապացույցներն անհերքելի են

Հայաստանի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ Ղարաբաղյան հակամարտության գոտի ահաբեկիչների տեղափոխման փաստերը հաստատվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետախուզական տվյալներով։

Հայկական կողմն ունի անհերքելի ապացույցներ, որ Թուրքիան Սիրիայից և Լիբիայից Լեռնային Ղարաբաղ է տեղափոխում վարձկան ահաբեկիչների։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Կան անհերքելի փաստական ապացույցներ, որ Թուրքիան Սիրիայի և Լիբիայի կողմից շարունակում է օտարերկրյա վարձկան ահաբեկիչներին ուղարկել Ղարաբաղ։ Դա հաստատվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետախուզական տվյալներով և հենց հակամարտության գոտուց ռեպորտաժներով»,-ասել է նա։

Ինչպես հայտնի է` Թուրքիան վարձկաններին Սիրիայից տեղափոխում է մարտական գործողությունների գոտի, ինչի մասին ավելի վաղ խոսել էին Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը և այլ պաշտոնատար անձինք։

Հայտնի է դարձել, որ «Ֆիրքաթ Ալ-Համզա» խմբավորման հրամանատարներից մեկը ՝ Ադել ալ-Շահիրը, ոչնչացվել է ԼՂ-ում (Արցախ)  մարտական գործողությունների գոտում։ Այնտեղ նա վերջերս է հայտնվել, որտեղ ոչնչացվել է հայկական ուժերի հրետանային հարվածի արդյունքում։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել ղարաբաղա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 28-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով ԼՂ-ում (Արցախ) զոհվել են 1119 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 226 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 632 տանկ և ՀՄՄ:

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

armeniasputnik.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ