Նոյեմբեր 24, 2020 09:43 Asia/Tehran
  • Հայաստանի նախագահ. Մենք բոլոր ոլորտներում պարտվել ենք Ադրբեջանին

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն«Առավոտ» օրաթերթին տված բացառիկ հարցազրույցում նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Ադրբեջանի դեմ գլխավոր պարտվողը Երևանն է:

Կովկաս լրատվական ցանցի հաղորդմամբ, «Առավոտ» օրաթերթին տված բացառիկ հարցազրույցում, Սարգսյանն ասել է. «Կարծում եմ, որ պարտվել ենք ոչ միայն մեկ պատերազմ, որը ռազմի դաշտում էր: Ցավում եմ, որ մենք տարիների ընթացքում չենք կարողացել ստեղծել այն բանակը, որը կկարողանար դիմակայել Ադրբեջանին կամ դիմադրություն ցույց տալ ՆԱՏՕ-ի անդամ երկիր Թուրքիային, ինչը, սկզբունքորեն, կարծում եմ, հնարավոր էր, որովհետև ռազմական ոգին, ժողովրդի նվիրվածությունը և հույսը, հաղթանակի համար զոհվելու պատրաստակամությունը առկա էին: Ի՞նչ չունեինք:

Կարծում եմ՝ պարտվել էինք նաև տեղեկատվական պատերազմում: Խոսքս Հայաստանի մասին չէ, այլ՝ միջազգային տեղեկատվական ոլորտի: Շատ եմ ցավում դրա համար: Հաճախ խոսում ենք, որ մենք ունենք ազատ մամուլ, բարձր ու ժամանակակից: Ցավով պետք է ասեմ՝ իրականում այսօր մեր լրատվությունը վերածվել է ֆեյսբուքից «քոփի փեյստ» ինֆորմացիաների, որոնք հաճախ հիմք չունեն, շատ հաճախ ուղղակի էմոցիոնալ, անտրամաբանված, կոնսպիրացիայի ամենաֆենոմենալ սահմաններին հասած, չարացած և անազնիվ տեղեկություններ են: Վերջին տարիներին, նկատի չունեմ վերջին երկու տարիները, փոխանակ զբաղվեինք, ստեղծեինք այսպես կոչված ազգային տեղեկատվություն, որը դիմակայեր թուրքական կամ ադրբեջանական պրոպագանդային արտասահմանում, մենք զբաղված էինք իրար հայհոյելով և շարունակում ենք մինչև այսօր, և սա պարտություն է, տեղեկատվական պարտություն»:

ՀՀ Նախագահը նաև հայտարարել է, որ Հայաստանում  ուրջ խնդիրներ գոյություն ունեն կառավարության և համակարգի նկատմամբ վստահության և վերաբերմունքի առումով, և կոչ է արել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել:

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո, Արմեն Սարգսյանը հայտարարել էր, որ տեղեկացված չի եղել այդ մասին:

Հայատանում մի խումբ ցուցարարներ բողոքում են ստորագրված փաստաթղթի դեմ և պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Պիտակ