Նոյեմբեր 24, 2020 12:25 Asia/Tehran
  • 813 նոր դեպք, 26 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 813–ով և դարձել 127 522։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 26069 մարդ, կատարվել է 490370 թեստավորում, առողջացել են վարակվածներից 98944–ը։ Գրանցվել է մահվան 2002 (+26) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 4–ով և դարձել 507։