Նոյեմբեր 25, 2020 11:04 Asia/Tehran
  • Հայաստանում շարունակվում է նախարարների պաշտոնանկությունների շղթան

Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում հակամարտությունը դադարեցնելու Բաքվի և Երևանի միջև վերջերս ձեռք բերված համաձայնությունից հետո, Փաշինյանի կառավարության պաշտոնանկ եղած նախարարների թիվը հասել է վեցի:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը չորեքշաբթի օրը աշխատանքից ազատվելու դիմումէ գրել:

Ավելի ավղ,  Փաշինյանը աշխատանքից ազատել էր պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանին:

Անցյալ շաբաթ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել էր Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի, Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի և Արտաքին գործերի նախարար Զոահրաբ Մնացականյանի աշխատանքից հեռացման որոշումները:

Հայաստանն ու Ադրբեջանը, Ռուսաստանի միջնորդությամբ, նոյեմբերի 10-ին ստորագրեցին Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման մասին փաստաթուղթ: Փաստաթղթի ստորագրումից հետո, Հայաստանում բողոքի ցույցեր սկսվեցին՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: 

Պիտակ