Նոյեմբեր 25, 2020 13:50 Asia/Tehran
  • Արայիկ Հարությունյանի՝ Ռուսաստան կատարած գաղտնի այցից

Mediaport-ը բացառիկ լուսանկար է հրապարակել ԼՂ-ի (Արցախ) նախագահ Արայիկ Հարությունյանի՝ Ռուսաստան կատարած այցից:

«Լուսանկարը արվել է երեկ լուսադեմին՝ Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանի մասնավոր ինքնաթիռների տերմինալում: Լուսանկարում Արայիկ Հարությունյանի կողքին են ՌԴ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը և ՀԱՊԿ շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանը, որը, ինչպես հայտնել ենք, նրա հետ վերադարձել է Հայաստան:

Հիշեցնենք Mediaport-ը նախօրեին տեղեկացրել էր, որ ԼՂ-ի նախագահ Արայիկ Հարությունյանը գաղտնի այցով մեկնել է ՌԴ՝ իր պաշտոնի հարցով: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանն իր կնոջ՝ Աննա Հակոբյանի լոբբինգով որոշել է ԼՂ-ի (Արցախ) նախագահ դարձնել Սամվել Բաբայանին, որը պատերազմի օրերին տիկնոջ հետ չափազանց մտերմացել է:

Այդ սցենարը կանխելու նպատակով Արայիկ Հարությունյանը գաղտնի մեկնել էր Մոսկվա՝ օգնություն խնդրելու և պլանավորել էր այնտեղ մալ մինչև նոյեմբերի 25-ը, սակայն մեր բացահայտումից հետո ընդհատել է այցը:

Նա Հայաստան է վերադարձել «Cessna 525 Citation jet» մոդելի մասնավոր ինքնաթիռով՝ վճարելով 25.000 եվրո:

Գաղտնի այցը թաքցնելու համար մինչ Հարությունյանը Մոսկվայում էր, ԼՂ-ի (Արցախ) նախագահի լրատվականը Քաշաթաղում անցկացված հին խորհրդակցության մասին մամուլի հաղորդագրություն էր տարածել, իսկ նրա խոսնակը այս ողջ ընթացքում հեռախոսազանգերին չի պատասխանել»,- կարդում ենք Mediaport-ի տելեգրամյան էջում:

News.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

 

 

Պիտակ