Նոյեմբեր 28, 2020 16:10 Asia/Tehran
  • ՀՀ կառավարության դիմաց ԼՂ-ում ժամկետային զինծառայողներ ունեցող ծնողներն այսօր հերթական բողոքի ցույց են անցկացրել

ՀՀ կառավարության դիմաց Լեռնային Ղարաբաղում (Արցախ) ժամկետային զինծառայողներ ունեցող ծնողներն այսօր հերթական բողոքի ցույցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասացին, որ նորից են հանդիպում պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, քանի որ նախորդ հանդպման արդյունքը գոհացուցիչ չէ:

Հիշեցնենք, որ ըստ ծնողների՝ վարչապետը մինչեւ ամսի երեսունը ժամանակ է խնդրել, իսկ իրենք պահանջում են Արցախում այժմ ծառայող զինվորներին ժամ առաջ տեղափոխել ՀՀ՝ ծառայությունը հայաստանյան զորամասերում ավելի նպաստավոր պայմաններում իրականացնելու համար: «Եթե մեզ պատասխանեն, որ վարչապետն այստեղ չէ, ամսի երեսունին կգնանք նրա կեցավայր»,-հայտարարեց ժամկետային զինծառայողի ծնող Լուսինե Հարոյանը: Նա շեշտեց՝ չեն պահանջում որդիների ծառայությունը դադարեցնել, այլ պահանջում են տեղափոխել ՀՀ, քանի որ վատ պայմաններում են ծառայում, զորանոցները ոչնչացած են, զինվորների առողջությունը՝ քայքայված:

Ծնողները նաեւ նշեցին, որ եթե իրենց տղաներին չվերադարձնեն ՀՀ, գնալու են Լեռնային Ղարաբաղ  և Արցախի նախագահից են նույնը պահանջելու:

aravot.am

Պիտակ