Նոյեմբեր 28, 2020 16:26 Asia/Tehran
  • ԼՂ տարածքն ականազերծելու համար անհրաժեշտ կլինի մոտ 15 տարի ժամանակ

Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններից հետո տարածքը պայթուցիկներից մաքրելու համար անհրաժեշտ կլինի մոտ 15 տարի: Այս մասին լրագրողներին հայտնել է Լեռնային Ղարաբաղի մարդասիրական ականազերծման կենտրոնի տնօրեն Սամվել Մեսրոպյանը՝ փոխանցում է РИА Новости-ն:

«Այս մասնագիտությամբ ես աշխատում եմ արդեն 20 տարի: Իմ հաշվարկների համաձայն՝ անհրաժեշտ կլինի մոտ 15 տարի՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում ամեն ինչ հայտնաբերելու, ականազերծելու և մաքրելու համար: Այդ ամենը մենք կգտնենք ոչ միայն քաղաքներում, մենք կգնանք մինչև գյուղեր: Շատ աշխատանք կա անելու»,- հայտնել է Մեսրոպյանը:

Նրա խոսքով՝ հայտնաբերված վտանգավոր առարկաների թվում կան տանկային ու հրետանային արկեր, ձեռքի նռնակներ և կասետային զինամթերք:

1lurer.am

Պիտակ