Բերձորցիներն անվտանգության երաշխիքներ են ստացել և դադարեցրել են տարհանումը
Նոյեմբեր 29, 2020 17:25 Asia/Tehran
ԼՂ-ի ( Արցախ) Քաշաթաղի շրջանի Բերձոր, Աղավնո և Սուս համայնքներում տարհանումը դադարեցվել է:
Այս բնակավայրերը կմնան հայկական: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրել է Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Մուշեղ Ալավերդյանը:
«Այս պահին առանց հստակեցնելու կարող եմ ասել, որ պայմանավորվածություններ են փոխվել, անվտանգության երաշխիքներ ենք ստացել: Իմ անմիջական պատասխանատվության ներքո այս բնակավայրերում իրականացվող տարհանումը դադարեցրել ենք և մնալու ենք տեղում»,-մանրամասնել է շրջվարչակազմի ղեկավարը:
Armenpress.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio