Նոյեմբեր 30, 2020 18:27 Asia/Tehran
  • Հայաստանում Իրանի դեսպանությունը խստորեն դատապարտել է միջուկային գիտնական Մոհսեն Ֆախրիզադեի սպանությունը

Հայաստանում ԻԻՀ դեսպանատան կողմից տարածված հայտարարության մեջ ասված է. «Խստորեն դատապարտում ենք  նոյեմբերի 27-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը, որի արդյունքում զոհվեց ԻԻՀ ՊՆ հետազոտական ​​և նորարարական կազմակերպության տնօրեն դոկտոր Մոհսեն Ֆախրիզադեն և վնաս հասցվեց Իրանի քաղաքացիներին:

Այս ահաբեկչական գործողությունը, որն Իրանի պաշտոնյաների և ժողովրդի դեմ իրականացվող պետական ​​ահաբեկչության  շարունակությունն է,  ոտնահարում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները և Իրանի ժողովրդի իրավունքները: ԻԻՀ  կառավարությունը մշտապես շեշտել է նման հանցագործությունների հեղինակներին և աջակիցներին պատժելու իր իրավունքը:

Ակնկալվում է, որ միջազգային հանրությունը, հատկապես նրանք, ովքեր ահաբեկչությունը սպառնալիք են համարում ողջ մարդկության համար,   բացահայտորեն և միանշանակ կդատապարտեն այս ահաբեկչական գործողությունը, քանի որ ահաբեկչությունն ու միջազգային իրավունքի դեմ ուղղված հանցագործություններն անկախ հանցագործների և զոհերի ինքնությունից, պետք է խստորեն դատապարտվեն բոլորի կողմից:

Հայաստանում ԻԻՀ դեսպանությունը ևս մեկ անգամ ընդգծում է, որ նման հանցավոր գործողությունները ոչ միայն  չեն կարող խաթարել նենգ  թշնամիների դեմ Իրանի ժողովրդի աննկուն դիմադրությունը, այլ պատճառ են դառնալու, որ Իրանի մեծ ժողովուրդը, գիտության ու տեխնոլոգիաների ոլորտում նոր նվաճումներ ձեռք բերելու ուղին շարունակի առավել միասնությամբ և կամքով:     

 

Պիտակ