Տեղ համայնքի ղեկավարը մանրամասներ է ներկայացրել Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներին ադրբեջանցիների հետ ունեցած միջադեպից
Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները հորդորել են հեռանալ` նշելով, իբր, այդ գյուղով է անցնելու հայ-ադրբեջանական սահմանը, սակայն համայնքի ներկայացուցիչների հետ ունեցած բանակցություններից հետո հեռացել են:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը:
«Մենք մեր դիրքերում կանգնած ենք եղել, եկել են ճշտումներ անելու, իրենք իրենց դիրքերն են դնում: Իրենք ինչպես կարող են մեր գյուղի սահմանն անցնել»,- ասաց Շադունցը:
Համայնքում միջադեպի առնչությամբ կապի մեջ են Պաշտպանության նախարարության հետ. ղեկավարը հորդորեց խուճապի չմատնվել:
«Սահմանների ճշգրտումներ են, մի քանի անգամ եկել-գնացել են, էլի են գալու, էլի են գնալու»,- նշեց Ներսես Շադունցը:
Նոյեմբերի 9-ին, Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված եռակողմ հայտարարության իրագործման շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձևավորվում են նոր սահմաններ։
Armenpress.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio