Դեկտեմբեր 04, 2020 17:56 Asia/Tehran
  • Էդմոն Մարուքյանը հրապարակել է ՀՀ վարչապետ  Նիկոլ Փաշինյանին ուղղված իր նամակը

ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրում է.

Ցանկանում եմ տեղեկացնել, որ այն փուլում, երբ քննարկվում էր, թե ի՞նչ իրավապայմանագրային բազա ունենք ՌԴ հետ՝ անվտանգային համագործակցության ոլորտում և որ պայմանագրին հղում տալով ՌԴ նախագահին դիմելը մեզ համար ավելի նպատակահարմար կլիներ ռազմաքաղաքական առումով, նոյեմբերի 2-ին, հատուկ կապով, մինչ այս չհրապարակված նամակ եմ ուղարկել Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով դիմել ՌԴ նախագահին՝ հիմնվելով 2016թ. նոյեմբերի 30-ին Մոսկվայում կնքված՝ ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ  Միացյալ խմբավորման մասին համաձայնագրի դրույթների վրա՝ մանրամասն հիմնավորելով նաև, թե ինչ առումներով է այդ պայմանագրի կիրառումը մեզ համար շահեկան։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ով նաեւ հրապարակել է չհրապարակված նամակի ամբողջական տեքստը:

yerkir.am/news

Պիտակ