Շուշին հայկական մշակութային կենտրոն է. ՀՀ Արտաքին գործերի նախարար
Հայաստանի Հանրապետությունը չի համաձայնելու ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ Շուշի քաղաքը թուրքական մշակութային կենտրոն է:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հարցին:
«Շուշին հայկական մշակութային կենտրոն է: Մենք չենք համաձայնելու այն պնդումներին, որ Շուշին թուրքական մշակութային կենտրոն է: Վստահ ենք, որ այս հարցում կստանանք միջազգային հանրության աջակցությունը»,- ասաց Այվազյանը:
Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են, որ ցանկանում են Շուշին վերածել թուրքական մշակութային կենտրոնի:
Armenpress.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio