Հունվար 21, 2021 08:50 Asia/Tehran
  • ՀՀ և ՌԴ ԱԳՆ-ները քննարկել են երկկողմ և բազմակողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ

Մոսկվայում հունվարի 20-ին տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունների միջև՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի և ՌԴ ԱԳ նախարարի տեղակալներ Ալեքսանդր Գրուշկոյի և Իգոր Մորգուլովի համանախագահությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, կողմերը մտքեր են փոխանակել համաեվրոպական թեմատիկային առնչվող հարցերի շուրջ՝ մասնավորապես, անդրադառնալով Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի հետ հարաբերությունների տարբեր ասպեկտներին, քննարկել Եվրասիական տարածաշրջանում անվտանգության ամրապնդման ուղղությամբ երկու երկրների համագործակցությանն առնչվող հարցեր, Շանհայի համագործակցության կազմակերպության հետ գործընկերային հարաբերությունների խորացումը,  տնտեսական փոխկապակցվածության զարգացումը մայրցամաքում, առաջին հերթին՝ ԵԱՏՄ-ի և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համակցմանն ուղղված ջանքերի համատեքստում։

Քննարկվել է նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի լայն շրջանակ: 

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են նման հանդիպումների և քննարկումների պարբերական անցկացումը։

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

 

Պիտակ