Հունվար 21, 2021 09:16 Asia/Tehran
  • Ղարաբաղի հետագա կարգավիճակը պետք է ճշգրտվի ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց, որ Ղարաբաղի հետագա կարգավիճակի ճշգրտումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Դալլաքյանի հարցին:

«Ղարաբաղի հետագա կարգավիճակի ճշգրտումը բանակցային կարևորագույն հարցերից մեկն է և այդ հարցը պետք է որոշվի ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում: Ուրախ եմ, որ համանախագահ երկրները կիսում են այդ դիրքորոշում»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը հավելեց, որ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությունը նույնպես այդ համատեքստում է եղել:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

 

Պիտակ