Հունվար 21, 2021 20:07 Asia/Tehran
  • Նիկոլ Փաշինյանը խոստովանեց՝ հրամայել է հայկական ԶՈՒ-ին թողնել Սյունիքում զբաղեցրած դիրքերը

Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ դեկտեմբերի 18-ին Ալիևի հետ ձեռք բերած բանավոր համաձայնությունից հետո հրամայել է Հայկական զինված ուժերին թողնել Սյունիքի մարզում զբաղեցրած դիրքերը։ Այս մասին գրում է Mediaport տելեգրամյան ալիքը։

Նա հայտարարեց թե այդ հրամանին նախորդել են որոշ պրոցեսներ, որոնք, սակայն, չմանրամասնեց: Նա ուրախությամբ մի քանի անգամ նշեց, որ Սյունիքում այս պահի դրությամբ լուրջ միջադեպեր չեն գրանցվել՝ ընդգծելով, թե «որոշ տհաճ երևույթներ են եղել»:

Նշենք, որ «տհաճ երևույթ» ասելով նա նկատի ունի, որ տասնյակ սյունեցիներ զրկվեցին իրենց տներից, ոմանք էլ այրեցին տները՝ թշնամուն չհանձնելու համար:

Հիշեցնենք նաև, որ Փաշինյան-Ալիև բանավոր համաձայնությամբ՝ թշնամու հսկողության տակ է անցել Կապանի օդանավակայանն ու Գորիս-Կապան ավտոճանապարհի 4կմ. հատված, որով երթևկելիս հայ վարորդներին հրահանգվել է կանգ չառնել, իսկ գերի ընկնելու դեպքում զանգել ԱԱԾ:

 

https://onnet.am/57514.html