Հունվար 22, 2021 12:16 Asia/Tehran
  • Բողոքի ակցիա ԱԺ-ի մոտ՝ դատական համակարգը իշխող ուժի վերահսկողության տակ դնելու դեմ

Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա է ընթանում. Հավաքված քաղաքացիները բողոքում են ԱԺ-ի կողմից Գագիկ Ջհանգիրյանին եւ Արմեն Խաչատուրյանին ԲԴԽ անդամ ընտրելու դեմ՝ համարելով, որ դրանով իշխանությունն ուզում է իր վերահսկողության տակ դնել դատական համակարգը:

Ավելի վաղ այս առնչությամբ «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը Facebook-ի իր էջում գրել է. «Տեղեկացա, որ այսօր ԱԺ-ում կայանալու է արտահերթ նիստ, որի ընթացքում ընտրելու են ԲԴԽ անդամներ: Դավաճան իշխանությունը, փաստորեն, կարծում է, թե մեր երկրում ամեն բան կարգին է, որեւէ հրատապ լուծման արժանի այլ հարց չկա: Օրինակ՝ նիկոլ ալիեւը կարծում է, թե գերիներին վերադարձնելու հարցը կսպասի:

Բայց սա էլ հերիք չի: Սրանք որոշել են վերջնականապես հպատակեցնել իշխանության միակ անկախ ճյուղը՝ դատականը:

Նախ օրենքով ստեղծում են կալանքներ քննող առանձին դատարան, որտեղ դատավորներ կնշանակեն իրենց կամակատարներին:

Իսկ հիմա որոշել են իրենց ծառայողներին ԲԴԽ խցկելով ծնկի բերել նաեւ հայտնի իրապես անկախ դատավորներին:

Ժամը 11-ին լինելու եմ Ազգային ժողովի մոտ, որպեսզի պետականությունը կործանման հերթական քայլի մասին արտահայտեմ բողոքս:

Բոլորին խնդրում եմ միանալ քաղաքացիական բողոքին»:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

Պիտակ