Հունվար 22, 2021 16:34 Asia/Tehran
  • Դավիթ Շահնազարյան. Փաշինյանը մերժել է Ֆրանսիայի առաջարկը՝ Հայաստան ուղարկել անօդաչուների դեմ պայքարի համակարգեր

«Երկու անգամ՝ հոկտեմբերի 3-ին և հոկտեմբերի 11-ին, Փաշինյանը մերժել է եվրոպական մի երկրի առաջարկը՝ Հայաստան ուղարկել հակաօդային համակարգեր, կամ ավելի ճիշտ՝ անօդաչուների դեմ պայքարի համակարգեր», «Պրեսսինգ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում հայտարարեց Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը, գրում է 168.am-ը:

Ս. Սեյրանյանի ճշտող հարցին, թե այդ երկիրը Ֆրանսիա՞ն է եղել, նա պատասխանեց՝ այո:

«Ես պատասխանատու եմ իմ բոլոր ասածների համար, իրենք չեն էլ փորձի դա հերքել, որովհետև ես նաև ամսաթվերն եմ ասում՝ երբ է դա եղել»,- ասաց նա:

Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հայ համայնքի որոշ ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ այդ կապակցությամբ իր զարմանքն ու տարակուսանքն է արտահայտել՝ առաջարկել է օգնություն, սակայն Փաշինյանը մերժել է:

Դավիթ Շահնազարյանի պնդմամբ՝ երկու անգամ՝ հոկտեմբերի 18-ին և նոյեմբերի 4-ին, Ալիևը դիմել է Էրդողանին՝ ասելով, որ հյուծված է և չի կարող շարունակել:

«Ընդ որում, իմ տեղեկությունների համաձայն՝ առաջին անգամ՝ հոկտեմբերի 18-ին, այդ հեռախոսային խոսակցությունից հետո Էրդողանը պահանջել է, որ Ալիևը գրավոր դիմի, և նա գրավոր է այդ բանն ասել Էրդողանին»,- ասաց նա՝ հավելելով, որ, եթե ուշադրություն դարձնենք Թուրքիայից Ադրբեջան բեռնափոխադրումներին, որոնք բացառապես ռազմական բնույթ են կրել, հոկտեմբերի 18-ից հետո դրանք էապես մեծացել են:

lragir.am

Պիտակ