Հունվար 22, 2021 17:26 Asia/Tehran
  • Հայաստանի էկոնոմիկայի նախարարը ժամանել է Թեհրան

Ուրբաթ օրը, Հայաստանի էկոնոմիկայի նախարարը ժամանել է Թեհրան՝ երկու երկրների միջև առևտրի մակարդակը բարձրացնելու շուրջ բանակցությունների նպատակով:

Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության գլխավոր տնօրեն Համիդ Զադբումն անդրադառնալով Իրանի և Հայաստանի տնտեսական և առևտրային կարողություններին, Թեհրանում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ներկայությունը հարմար առիթ է համարել երկու երկրների միջև առևտրային կապերը զարգացնելու և ԵԱՏՄ շուկա մուտք գործելու դարպաս հանդիսավող Հայաստանի հետ  առևտրի խոչընդոտները վերացնելու շուրջ բանակցությունների համար:

Զադբումը հայտարարել է, որ այս հրավերն արվել է Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի կողմից: Նա նշել է, որ այցի ընթացքում, ստորագրվելու է երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների մակարդակը զարգացնելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր է :

Նա նշել է.«Իրան կատարած հնգօրյա այցի ընթացքում, Հայաստանի էկոնոմիկայի նախարարը հանդիպելու է  պետական ​​և մասնավոր հատվածների պաշտոնյաների, այդ թվում ՝ Արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի, էներգետիկայի նախարարի, Կենտրոնական բանկի տնօրենի, Էկոնոմիկայի և ֆինանսների նախարարի, գիտության և տեխնոլոգիայի գծով փոխնախագահի  և Առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահի հետ»:

 

Պիտակ