Հունվար 22, 2021 18:01 Asia/Tehran
  • Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները քննարկել են երկկողմ ռազմական համագործակցությունը և ԼՂ հակամարտությունը:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հեռախոսազրույցում, Վաղարշակ Հարությունյանը և Սերգեյ Շոյգուն քննարկել են Լեռնային Ղարաբաղի վերջին իրավիճակն ինչպես նաև հայ գերիների վերադարձի ու անհետ կորած հայ զինծառայողների հայտնաբերման հետ կապված հարցեր:

Հեռախոսազրույցում, ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել իր ռուս գործընկերոջը՝ ՀՀ Սյունիքի մարզում ռուս սահմանապահների տեղակայման կապակցությամբ, և քննարկել տարածաշրջանի քաղաքական-ռազմական իրավիճակի հետ կապված խնդիրները:

Նոյեմբերի 10-ին կնքված եռակողմ փաստաթղթի հիման վրա, Լեռնային Ղարաբաղի մի  շարք շրջանների վերահսկողությունն անցավ Ադրբեջանի զինված ուժերին:

Պիտակ