Հունվար 24, 2021 17:08 Asia/Tehran
  • ՀՀ Էկոնոմիկայի նախարար.Իրանցի արտադրողները կարող են Հայաստանի շուկայի պոտենցիալն օգտագործել համաշխարհային շուկա մուտք գործելու համար

ՀՀ Էկոնոմիկայի նախարարն ընդգծել է, որ իրանցի արտադրողները և արդյունաբերական ոլորտի ակտիվիստները կարող են Հայաստանի շուկայի պատենցիալն օգտագործել իրենց արտադրանքն աշխարհի այլ երկրներ արտահանելու համար:

Կիրակի օրը Իրանի կենտրոնական Սպահան նահանգում գտնվող Մոբարաքե քաղաքի երեք արտադրամասեր կատարած այցի շրջանակում ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասել է.«Հայաստանն ունի փոքր շուկա, բայց մաս է կազմում աշխարհի ամենամեծ շուկայի, և իրանցի արտադրողները դրա միջոցով կարող են այլ շուկաներ գտնել»:

Անդրադառնալով իրանական արտադրանքի բարձր որակին, ՀՀ էկոնոմիկայի նախարարն ասել է. «Իրանի և Հայաստանի համագործակցության շատ հնարավորություններ կան, և ոչ միայն փոխադարձ առևտրի ոլորտում: Իրանը  Հայաստանի շուկան  օգտագործելով կարող է հասանելիություն ունենալ  այլ համաշխարհային շուկաների»:

Պիտակ