Հունվար 26, 2021 11:55 Asia/Tehran
  • «Իրավունք». Նիկոլ Փաշինյանը նոր ԱԳ նախարար է փնտրում, ինչ սեւ կատու է անցել նրանց միջեւ

Նիկոլ Փաշինյանը նոր ԱԳ նախարար է փնտրում:

«Իրավունք» թերթը գրում է. «Հայտնի է, որ ՀՀ գործուղված վարչա­պետ աշխատող անձը գրեթե ոչ ոքի, անգամ իր թիմակիցների հետ լեզու չի գտնում: Անհավասարակշիռ այս պարոնի խենթությունների մասին խոսում էին դեռեւս այն ժամանակներից, երբ նա լրագ­րող էր:

Մեր տեղեկություններով՝ ԱԳ նա­խարար Արա Այվազյանին նախարարու­թյունում, մեղմ ասած, բանատեղ չեն դնում: Մեր աղբյուրը նշում է, որ Նիկոլ Փաշինյանի ականջին հասել են այն խո­սակցությունները, որ նախարար Արա Այվազյանը բավականին խեղճ է եւ աշխատանքում իրեն չի արդարացնում:

Մեր աղբյուրը նշում է, որ Նիկոլը նոր ԱԳ նախարար է փնտրում: Մեր աղբյուրը նաեւ հավելում է, որ Նիկոլն այս ամենում կրկին իր մեղքը չի տեսնում»:

news.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

 

Պիտակ