Հունվար 27, 2021 12:25 Asia/Tehran
  •  Վարչապետն ակնկալում է, որ ՀՀ և ՌԴ միջև ավիահաղորդակցության վերականգնումը  կնպաստի տուրիզմի ոլորտի վերականգնմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակնկալում է, որ «Ճամփորդում եմ առանց covid-19-ի» պիլոտային ծրագրի հաջող իրականացման արդյունքում Հայաստանի և Ռուսաստանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցությունը կզարգանա:

Այդ մասին վարչապետը նշեց կառավարության նիստում: Վարչապետը հույս հայտնեց, որ արդեն փետրվարի վերջից երկկողմ կանոնավոր ավիաչվերթների ծավալը էապես կաճի:

«Սա ենթադրում է, որ թռիչքները դեպի ՌԴ կընդլայնվեն, չվերթները կավելանան։ Սա շատ կարևոր ծրագիր է, և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ԵԱՏՄ մեր գործընկերներին ու Ռուսաստանի Դաշնության կառավարությանը՝ այս ակտիվ և արդյունավետ համագործակցության համար։ Սա եղել է ՀՀ կառավարության նախաձեռնությունը, որն աջակցություն է ստացել գործընկերների կողմից ու Եվրասիական բանկը ֆինանսավորել է ծրագիրը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հավելեց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև ավիահաղորդակցության վերականգնմանը սպասում է նաև տուրիզմի ոլորտը, ինչը կնպաստի փոխայցելությունների ծավալների ավելացմանն ու ոլորտի վերականգնմանը:

«Ճամփորդում եմ առանց covid-19-ի» պիլոտային ծրագիրը կգործարկվի փետրվարի 1-ից:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

Պիտակ