Հունվար 27, 2021 18:14 Asia/Tehran
  • ՌԴ եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությունների իրագործումը

Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը եւ Արա Այվազյանը քննարկել են Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի եւ 2021թ. հունվարի 11-ի հայտարարություններում արձանագրված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ներառյալ՝ անվտանգության գործոնները, հումանիտար բաղադրիչը, տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակումը:

Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ը:

Այս համատեքստում ընդգծվել է տարածաշրջանի բոլոր երկրների շահերի համապատասխանեցման եւ համատեղ կառուցողական աշխատանքի կարեւորությունը:

Նախարարները նաեւ քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների եւ միջազգային խնդիրների մի շարք արդիական հարցերի շուրջ երկու երկրների դիրքորոշումները:

news.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

 

Պիտակ