Փետրվար 25, 2021 18:03 Asia/Tehran
  • Փաշինյանը Տիգրան Մեծի պողոտայով երթ է սկսել. նրան 3 օղակով շղթայի մեջ են վերցրել անվտանգության աշխատակիցները

Հանրապետության հրապարակում իր աջակիցների առջև ելույթ ունենալուց հետո Նիկոլ Փաշինյանը որոշեց երթով շարժվեց Տիգրան Մեծի պողոտայով:

Արդեն երթի ընթացքում նա հայտարարեց, որ այսօրվա ակցիայից հետո ակցիաները դադարեցվում են՝ նույն կոչն անելով նաև ընդդիմությանը:

Նիկոլ Փաշինյանին երեք օղակով շղթայի մեջ են վերցրել անվտանգության աշխատակիցները, զինվորական համազգեստով մարդիկ ու ոստիկանները։

Նրանք թույլ չեն տալիս, որ մարդիկ մոտենան Փաշինյանին, նույնիսկ՝ աջակիցները։

Նիկոլ Փաշինյանին ուղեկցում է նրա կինը՝ Աննա Հակոբյանը։

news.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

 

 

Պիտակ