Չտրվել սադրանքներին. ՀՀ ոստիկանությունը և դատախազությունը հայտարարություններ են տարածել
ՀՀ ոստիկանությունը և ՀՀ դատախազությունը քաղաքացիներին կոչ են անում ցուցաբերել զգոնություն և զսպվածություն, զերծ մնալ հնարավոր հանցավոր դրսևորումներից։
Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ ոստիկանությունը բոլորին հորդորում է խստագույնս պահպանել հասարակական կարգը, ցուցաբերել զգոնություն և զսպվածություն, չտրվել տարաբնույթ սադրանքների: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
«ՀՀ ոստիկանությունն ապահովում է հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգությունը՝ իր գործառույթներին համապատասխան»,–նշված է հաղորդագրության մեջ:
ՀՀ դատախազությունն էլ հերթին զինծառայողներին, ինչպես նաև բոլոր քաղաքացիներին կոչ է անում դրսևորել իրավահպատակ և օրինապաշտ վարքագիծ:
«ՀՀ դատախազությունը զգուշացնում է, որ որևէ հակաիրավական, հակասահմանադրական գործընթացի սանձազերծում, դրանցում ներգրավվում, անկախ նրանից՝ ում կողմից դրանք կիրականացվեն, արժանանալու են ամենախիստ իրավական գնահատականների, հետապնդվելու են օրենքի ամբողջ ուժով ու խստությամբ»,–նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ՀՀ դատախազությունը հետամուտ է լինելու երկրում իրավակարգի պահպանությանը, հնարավոր հանցավոր դրսևորումների հեղինակներին քրեական պատասխանատվության ենթարկելուն:
ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն այսօր` փետրվարի 25-ին, պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության Հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
armeniasputnik.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio