Մարտ 02, 2021 18:10 Asia/Tehran
  • Հայրենիքի փրկության շարժումը նախագահի հետ շտապ հանդիպում է պահանջում

Հայրենիքի փրկության շարժումը խիստ մտահոգիչ է համարում նախագահ Արմեն Սարգսյանի՝ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու մասին դիրքորոշումը: Այդ մասին ասվում է Շարժման հայտարարության մեջ։

Ելնելով վերոգրյալից՝ Հայրենիքի փրկության շարժման ներկակացուցիչները պահանջում են շտապ հանդիպում ՀՀ նախագահի հետ:

Նշվում է, որ նախագահի հաղորդագրության բովանդակության մեջ երկրի ղեկավարը շրջանցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ համապատասխան որոշումը սահմանադրական դատարանում վիճարկելու հարցը:

Սարգսյանը որոշել է չստորագրել ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը:

Դա, սակայն, նշանակում է, որ հրամանագիրն ուժի մեջ կմտնի ավտոմատ:

Միաժամանակ, առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, նախագահն առանձին դիմումով դիմելու է Սահմանադրական դատարան` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

https://www.panarmenian.net/arm/news/290817/