Մարտ 03, 2021 17:50 Asia/Tehran
  • Հայաստանում 45 միլիոն դոլար արժողությամբ հերոին է հայտնաբերվել

Հայաստանում 45 միլիոն դոլար արժողությամբ հերոին է հայտնաբերվել:

Հղում անելով ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությանը, Երևանից Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայությունը հաղորդել է, որ  վարչության  աշխատակիցները  հայտնաբերել են  հերոինի  խոշոր խմբաքանակ:

Երևանի մաքսային պահեստներից մեկում կատարված մաքսային հսկողության արդյունքում, որպես խմորիչ հայտարարագրված 18 600 կգ բեռի մեջ հայտնաբերվել է հերոինի առանձնապես խոշոր խմբաքանակ` 33 արկղ։ Փաթեթավորման հետ միասին շուրջ 365 կիլոգրամ կշռող հերոինի  շուկայական արժեքը մոտ 45 մլն ԱՄՆ դոլար է հաշվարկվել: 

Ըստ հաղորդման, դա 2014 թվականից հետո Հայաստանի իրավապահ մարմինների հայտնաբերած խոշորագույն դեպքն է, որն իր բնույթով, ըստ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի, աննախադեպ է Կովկասյան տարածաշրջանում: 

Հաղորդման համաձայն՝ ձերբակալվել են մաքսանենգ խմբավորման  մի քանի անդամներ: 

 

Պիտակ