Մարտ 03, 2021 19:38 Asia/Tehran
  • Հայաստանի քննչական կոմիտեն ծանուցագիր է ուղարկել Վազգեն Մանուկյանին. նա մեղադրվում է 301 հոդվածով

Ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին Քննչական կոմիտեն ծանուցագիր է ուղարկել։

«Քննչական կոմիտեն Վազգեն Մանուկյանին մեղադրյալ է դարձրել մի շատ հայտնի հոդվածով։ Արդեն չեմ հիշում՝ «Հայրենիքի փրկության շարժման» քանի անդամի վրա Քննչական կոմիտեն կարել է էդ հոդվածը՝ 301 հոդված», - Բաղրամյան պողոտայում հայտարարեց Գեղամ Մանուկյանը։

Հիշեցնենք՝ Վազգեն Մանուկյանի արած հայտարարությունների կապակցությամբ ՀՀ ոստիկանությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։

Գործն ուղարկվել էր ՀՀ քննչական կոմիտե՝ վարույթ ընդունելու և նախաքննություն կատարելու նպատակով:

Վազգեն Մանուկյանը հանրահավաքի ժամանակ հայտարարել էր, թե «պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով՝ վերցնել իշխանությունը»:

aysor.am

Պիտակ