Մարտ 04, 2021 18:47 Asia/Tehran
  • ԱԱԾ-ն պարզաբանել է Որոտանում Ադրբեջանական կողմից խրամատներ փորելու լուրերը

Գորիսի փոխքաղաքապետն ահազանգել էր, որ Որոտանում թշնամին արդեն գործի է անցել և խրամատներ է փորում։ ԱԱԾ–ն պարզաբանել է այդ տեղեկությունը։

Ադրբեջանական կողմն իրենց վերակարգերի տեղակայման վայրերում իրականացնում է անվտանգության ապահովմանն ուղղված աշխատանքներ:  ԱԱԾ–ից հայտնել են 168.am-ին` ի պատասխան Որոտանում թշնամու կողմից խրամատներ փորելու հարցին։

Թերթը գրում է, որ չնայած այն պայմանավորվածությանը, որով Գորիս-Որոտան-Շուռնուխ ճանապարհը հսկվելու է սահմանապահների կողմից, Ադրբեջանը սկսել է դիրքերի ամրապնդում, խրամատավորում: Այդ աշխատանքներն այս պահին իրականացվում են Որոտան համայնքին մերձ հատվածում:

«Հավելենք, որ նշված ուղղություններում ՀՀ Ազգային Անվտանգության ծառայության Սահմանապահ զորքերի կողմից իրավիճակը վերահսկվում է, և անհանգստանալու առիթներ չկան»,–ասել են ԱԱԾ–ից։

Հիշեցնենք, որ երեկ Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել ու հայտնել` թշնամին ինժեներական աշխատանքներ է սկսել Որոտանում։ Նա ահազանգել էր, որ խաթարված ու վտանգված է գյուղացու անդորրն ու խաղաղ կյանքը։

armeniasputnik.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

 

 

Պիտակ