Մարտ 05, 2021 17:56 Asia/Tehran
  • «Հրապարակ». ԲՀԿ-ում սպասողական տրամադրություններ են

«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ում երեկ լարված ու սպասողական տրամադրություններ էին։

Պատգամավորները, մամուլից եւ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Մակունցից տեղեկանալով, որ արտահերթ ընտրությունների հարցով սպասվում է Գագիկ Ծառուկյան-Նիկոլ Փաշինյան հանդիպում, «շեֆից» լուրի էին սպասում՝ կստորագրի՞ Փաշինյանի առաջարկած հուշագիրը, թե՞ կշարունակի պայքարը ՀՓՇ-ի հետ՝ փողոցում։

Երեկ անգամ լուրեր տարածվեցին, որ պատգամավորներին Ծառուկյանը կանչել է հանդիպման եւ դրանից հետո է գնալու Փաշինյանի հետ հանդիպման, սակայն հանդիպումը չէր կայացել, պատգամավորներին էլ փոխանցել են, որ առաջիկա օրերին կհավաքվեն»:

168.am

Պիտակ