Ապրիլ 09, 2021 14:56 Asia/Tehran
  • ՊՆ շենքի մոտ լարված իրավիճակ էր. անհետ կորածների և գերիների ծնողները փորձում էին կոտրել գլխավոր մուտքի դարպասը

Արցախյան 44-օրյա պատերազմից ժամանակ և դրանից հետո անհետ կորածների և գերեվարվածների ծնողները ՀՀ պաշտպանության նախարարության մոտ բողոքի ակցիա են իրականացնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծնողները հանդիպում են պահանջում են ՀՀ ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանի և Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ:

Շենքի մոտ հավաքված են նաև բազմաթիվ ոստիկաններ:

Բողոքի ակցիայի մասնակիցները փորձում էին կոտրել դեպի ՊՆ շենք գլխավոր մուտքի դարպասը, արդյունքում դարպասի մի մասը պոկվել է: Ի վերջո, ոստիկաններին հաջողվեց նրանց հեռացնել դապրասի մոտից: Նրանք պատ են կազմել, որպեսզի թույլ չտան բողոքի ակցիայի մասնակիցներին մոտենալ դարպասին:

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, ով բանակցում է բողոքի ակցիայի մասնակիցների հետ:

Անհետ կորածների ՊՆ շենքի մոտ են ապրիլի 8-ից, երեկոյան: Այն բանից հետո, երբ հայ գերիներին տեղափոխող ինքնաթիռը Բաքվից Երևան դատարկ էր ժամանել, նրանց են միացել նաև գերիների ծնողները: Նրանք շղթաներով, ինչպես նաև մեքենաներով փակել են ՊՆ մուտքերը և թույլ չեն տալիս գերատեսչության աշխատակիցներին դուրս գալ շենքի տարածքից՝ պահանջելով լուծում տալ իրենց խնդիրներին:

Ծնողներին, երեկ, գերատեսչությունից առաջարկել էին մի քանի հոգով գնալ և հանդիպել նախարարի հետ, սակայն նրանք չեն համաձայնվել և պահանջում են, որպեսզի նախարարը կամ ԶՈՒ ԳՇ պետն անձամբ իրենց մոտենան:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

Պիտակ