Ապրիլ 10, 2021 18:47 Asia/Tehran
  • Էդգար Ղազարյան. Գերիները կարող են ազատվել միայն, երբ վերականգնվի Հայաստանի պետականությունը

Հայաստանի քաղաքացի հանդիսացող մեր հայրենակիցները գերությունից կարող են ազատվել միայն այն դեպքում, երբ վերականգնվի մեր պետականությունը, ասել է Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:

Նա ընդգծել է, որ առայժմ մենք պետք է շնորհակալություն հայտնենք Ռուսաստանի նախագահին:

Հայաստանի քաղաքացի հանդիսացող մեր մյուս հայրենակիցները գերությունից կարող են ազատվել միայն այն դեպքում, երբ վերականգնվի մեր պետականությունը և Հայաստանը կրկին ունենա պետության ղեկավար։ 

Առայժմ մենք պետք է շնորհակալություն հայտնենք Ռուսաստանի նախագահին, ով, մեր պետականության բացակայության և անիշխանության պայմաններում, մինչ օրս կարողացել է Լեռնային Ղարբաղում խաղաղապահ առաքելության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի միջոցով, 2020 թվականի դեկտեմբերի 14-ին կազմակերպել  Ադրբեջանում գերության մեջ հայտնված 44, իսկ 2021 թվականի հունվարի 28-ին` ևս 5 հայ գերիների վերադարձը հայրենիք», - գրել է Ղազարյանը։

aysor.am

Պիտակ