Ապրիլ 13, 2021 18:41 Asia/Tehran
  • Հայաստանին զայրացրել է Ադրբեջանում  բացված «Ռազմավարի ցուցահանդես-պուրակը»

Բաքվի կենտրոնում «ռազմավարի այգի» բացվելուց և այնտեղ ղարաբաղյան պատերազմի ընթացքում հայկական կողմից վերցրած ավարը ցուցադրվելուց հետո, Երևանը Ադրբեջանին մեղադրել է էթնիկ ատելություն սերմանելու մեջ: Այդ մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է  2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին վերաբերող «Ռազմավարի ցուցահանդես-պուրակ», որտեղ հայկական զինվորական տեխնիկայի հետ միասին ցուցադրված են հայկական զինված ուժերի հարյուրավոր սաղավարտներ, սպանված հայ զինվորների մանեկենները:

Պուրակ-ցուցահանդեսը, որ նախատեսվում է բացել հասարակության առջև, զայրացրել է  Հայաստանին: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ասել է.««2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին վերաբերող «պուրակի» ցուցադրություններն ակնհայտորեն վերահաստատում են Հայաստանի ու Ղարաբաղի ողջ բնակչության նկատմամբ ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունը»:

«Պուրակի» հրապարակված տեսանյութերից ու լուսանկարներից ակնհայտ է, որ ցուցադրությունն արված է Հայաստանի ու  Ղարաբաղի հայերի, Հայաստանի քաղաքացիների նկատմամբ ատելությունն ու թշնամանքն ավելացնելու, խրախուսելու համար»,հավելել է Արման Թաթոյանը: 

Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության միջև ռազմական բախումները սկսվեցին սեպտեմբերի 27-ին, և ի վերջո նոյեմբերի 10-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը համատեղ հայտարարություն  ստորագրեցին  Լեռնային Ղարաբաղում  ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին:

 

Պիտակ