Ապրիլ 14, 2021 13:24 Asia/Tehran
  • Հարձակում Հայաստանի վրա, նշանակում է հարձակում Ռուսաստանի վրա. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրել է, որ հայ-ռուսական ռազմական պայմանագրերի տրամաբանությամբ՝ հարձակումը Հայաստանի վրա, նշանակում է հարձակում Ռուսաստանի վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասել է Ազգային ժողովում ապրիլի 14-ի իր ելույթում:

«Պետք է արձանագրենք, որ ՀՀ արտաքին անվտանգության ապահովման առանցքը հայ-ռուսական ռազմական դաշինքն է, որն ամրապնդված է մի քանի տասնյակ ռազմական, ռազմավարական բնույթ ունեցող միջազգային պայմանագրերով և փոխադարձ դաշնակցային պարտավորություններով: Այս առումով Հայաստանի անվտանգության համար գործնական կարևոր նշանակություն ունեն հայ-ռուսական միացյալ զորախմբավորումը և հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հայ-ռուսական հակաօդային պաշտպանության միացյալ համակարգը: Այս երկու համակարգերը ձևավորած պայմանագրերի տրամաբանությամբ, հարձակումը ՀՀ-ի վրա, նշանակում է հարձակում Ռուսաստանի վրա և երկու երկրները համատեղ պետք է դիմակայեն արտաքին մարտահրավերներին»,- ասել է  Փաշինյանը:

Վարչապետը նշե լ է, որ այս պահին քննարկվում է ՀՀ-ում ռուսական 102-րդ ռազմաբազային հնարավորությունները հարստացնելու հարցը, ինչպես նաև կան քննարկումներ Սյունիքում 102-րդ ռազմաբազայի հենակետ ստեղծելու վերաբերյալ:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

 

Պիտակ