Մայիս 05, 2021 17:59 Asia/Tehran
  • ՊՆ-ն նախատեսում է բանակի հրամկազմի պրակտիկան կազմակերպել տարբեր  երկրների զորամասերում

ՀՀ Պաշտպանության նախարարությունը նախատեսում է բանակի հրամանատարական կազմի համար պրակտիկա անցնելու հնարավորություն ստեղծել տարբեր պետությունների զորամասերում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ազգային ժողովում հարցուպատասխանի ընթացքում ասաց Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Հարություն Բաբայանի հարցին:

«Մենք խնդիր ունենք համապատասխանեցնել այսօրվա բանակը ժամանակակից իրավիճակին: Պետք է այսօրվա հրամկազմն անցնի տարբեր պետությունների զորամասերում պրակտիկա, որպեսզի ռազմավարական օղակի սպայակազմն ունենա գիտելիքներ, որոնք օգտագործվում են տարբեր պետություններում»,- ասաց Հարությունյանը:

Պաշտպանության նախարարի պաշտոնակատարը նշեց, որ նախատեսվում է թարմացնել նաև ռազմական համալսարանների պրոֆեսորադասախոսական կազմը, ինչպես նաև կուրսանտներին սովորեցնել օգտվել ժամանակակից սպառազինությունից:

Հարությունյանը հավելեց, որ Ռուսաստանի հետ կա պայմանավորվածություն, ըստ որի, ՌԴ-ն պատրաստ է վերապատրաստման համար ընդունել անսահմանափակ թվով զինվորականների:

armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

 

Պիտակ