Մայիս 06, 2021 18:14 Asia/Tehran
  • ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ հուշագիր է ստորագրվել կենսաբանական անվտանգության հարցերի վերաբերյալ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի աշխատանքային այցի շրջանակներում Երեւանում կենսաբանական անվտանգության մասին միջկառավարական հուշագիր է ստորագրվել:

 

Ինչպես հայտնել է ՌԴ նախարարն իր հայ գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսին, դրա իրականացումը նպատակ ունի զգալի ներդրում ունենալ այս զգայուն եւ ավելի ու ավելի ակտուալ դարձող ոլորտում համագործակցության հետագա զարգացման մեջ, կօգնի ամրապնդել կենսաբանական անվտանգության մեր ընդհանուր տարածքը: «Մենք կխթանենք այս արդիական թեման բազմակողմ կառույցների, այդ թվում՝ ՀԱՊԿ եւ ԱՊՀ շրջանակներում»,- ասել է Լավրովը:

 NEWS.am

Պիտակ