Մայիս 09, 2021 13:00 Asia/Tehran
  • Նիկոլ Փաշինյանը խոստացել է գոնե մեկ արևմտամետ ուժ անցկացնել խորհրդարան

«Փաստ» օրաթերթը գրում է. «Բնական է, որ առաջիկա ընտրությունների նկատմամբ արտաքին խաղացողների ուշադրությունը բավականին մեծ է:

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը արևմուտքին, մասնավորաբար ԱՄՆ-ին խոստացել է ամեն ինչ անել, որ առաջիկա խորհրդարանում գոնե մեկ արևմտյան միավոր հայտնվի, որպեսզի ամբողջ Ազգային ժողովը կազմված չլինի Հայաստանի համար Ռուսաստանի ռազմավարական կարևորությունը ընդունող ուժերից ու հանգամանքների բերումով «ռուսաստանասեր» դարձած «Քաղպայմանագրից»:

Ըստ այդմ, հիմա թեժ պայքար է գնում այդ թևում՝ այդ մեկ «հնարավորության» համար: Մեր աղբյուրների փոխանցմամբ, ընդգծված գոնե մեկ արևմտամետ ուժի՝ ինչ-որ կերպ խորհրդարան անցկացնելու համար աշխատելու է իշխանության քարոզչական ու վարչական ռեսուրսը:

Սակայն բանն այն է, որ ներկայումս դեռևս որոշված չէ այն «արևմտյան ձին», որի վրա վերջնական «ստավկա» պետք է արվի: Դա այնքան էլ հեշտ չէ, քանի որ դրա համար պայքարում են մի քանի մանր կուսակցություններ, սակայն բոլորն էլ այնքան թույլ են, որ, ինչպես կատակում են իշխանական կուլիսներում, ընտրությունների արդյունքում կարող է պարզվել, որ «ձին» պարզապես պոնի էր»: