Մայիս 09, 2021 20:01 Asia/Tehran
  • Որքան է թանկացել կյանքը Հայաստանում վերջին 1 տարում

ՀՀ վիճակագրության կոմիտեն հաշվարկել է, թե որքանով է թանկացել կյանքը Հայաստանում վերջին մեկ տարում ու վերջին մեկ ամսում։

Պաշտոնական վիճակագրության համաձայն` Հայաստանում ապրելը 2020թ–ի ապրիլից հետո թանկացել է 6.2 տոկոսով, իսկ 2021–ի մարտից հետո` 1.3 տոկոսով։

Ընդ որում, անցյալ տարվա համեմատ հատկապես սնունդը թանկացել է 8.3 տոկոսով, մնացած ապրանքները` 8.5։

Ռեկորդային թանկացում են գրանցել հատկապես ձեթն (73.5%) ու շաքարավազը (41%): Ձուն ապրիլի դրությամբ թանկացել է 55.7%–ով, միրգը` 10.4։

Ոչ պարենային ապրանքներից անցյալ տարվա ապրիլի համեմատ հատկապես թանկացել է վառելիքը. բենզինը` 31.1%, դիզվառելիքը` 11.1%։

Մարտի համեմատ ապրիլին միակ էժանացած ապրանքախումբն ալյուրն ու հացն է` - 0.2% –ով։ Գրեթե անփոփոխ են մնացել նաև կապի, կրթության ծառայությունների, գազի, ջրի ու էլեկտրաէներգիայի գները։

armeniasputnik.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

Պիտակ