Հունիս 11, 2021 13:13 Asia/Tehran

Հունիսի 10-ին, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանի մասնակցությամբ, Երևանում պաշտոնապես բացվել է «Իրան-2021» առևտրաարդյունաբերական ցուցահանդեսը:

Միջոցառման ընթացքում, խոսելով երկու հարևան ու բարեկամ երկրների պատմական հարաբերությունների մասին, Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին ասել է.«Այս ժամանակահատվածում այս ցուցահանդեսի անցկացումը կարևոր քայլ է երկու երկրի տնտեսական հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ»:

  Ելույթներից հետո, միջոցռմանը ներկա պաշտոնատարները շրջել են ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված արտադրանքին և զրուցել մասնակիցների հետ։

Նշենք միջոցառմանը ներկա են եղել Իրան-Հայաստան Առևտրի պալատի տնօրեն՝ Հերվիկ Յարիջանյանը, պալատի ղեկավար կազմի անդամ՝ Զահիր Խոդաբախշանդեն և քարտուղար՝ Գասպար Ամիրխանյանը:

Ցուցահանդեսը շարունակվելու է մինչև կիրակի օրը:
 

Պիտակ