Հունիս 12, 2021 09:29 Asia/Tehran
  • Հայ պաշտոնյան կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Բաքվի իշխանությունների դեմ

Հայաստանի խորհրդարանում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարն ամերիկյան պատվիրակությանը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի որոշ պաշտոնյաների դեմ:

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ֆիլիպ Ռիկերին ուղղված նամակում, Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Հայաստանի տարածքում Բաքվի ռազմական ագրեսիային, ռազմագերիներին չվերադարձնելուն և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների խախտմանը վերաբերող հարցերի:

Նամակում հայ պաշտոնյան ԱՄՆ պատվիրակությանը կոչ է անում պատժամիջոցների ենթարկել Ադրբեջանի   որոշ պաշտոնյաների, այդ թվում ՝ նախագահ Իլհամ Ալիևին և պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին:

Հունիսի 11-ին ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերի գլխավործա պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ հանդիպելու վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:

Պիտակ