Հունիս 14, 2021 19:19 Asia/Tehran
  • Կայացել է Տիգրան Դավթյանի Պարսկերեն-հայերեն բառարանի շնորհանդեսը

Կայացել է Տիգրան Դավթյանի Պարսկերեն-հայերեն բառարանի շնորհանդեսը:

Նկատի առնելով պարսկերեն աշխատությունների հայերեն թարգմանության աճը, ՀՀ Գրողների միության նախագահը կարևոր քայլ է բնութագրել Տիգրան Դավթյանի Պարսկերեն-հայերեն բառարանի տպագրությունը:

Երևանում ԻԻՀ մշակութային կցորդ Սեյեդ Հոսեյն Թաբաթաբայիի, ՀՀ Գրողների միության նախագահ՝ Էդվարդ Միլիտոնյանի և մի շարք գրողների ու իրանագետների ներկայությամբ, քննարկվել է բառարանի ձևավորման նշանակությունն ու տարբեր կողմերը:

Տիգրան Դավթյանի Պարսկերեն-հայերեն բառարանում զետեղվել է պարսկերենի շուրջ 25 հազար բառ և արտահայտություն:

Սույն բառարանը պարսկերեն-հայերեն երկրորդ բառարանն է, որը հրատարակվում է Հայաստանում: Հայաստանում առաջին պարսկերեն-հայերեն բառարանը լույս է տեսել 1987 թվականին, հայազգի անվանի իրանագետ Գեորգի Նալբանդյանի կողմից:

Պիտակ