Հուլիս 22, 2021 16:59 Asia/Tehran
  • Հայաստանը դեպի Ռուսաստան այլընտրանքային ճանապարհ կունենա

Վրաստանը մինչև 2024 թվականը նախատեսում է կառուցել ավելի քան 20 ավտոմոբիլային ճանապարհ, դրանցից մեկն այսպես ասած այլընտրանքային կոմպակտ միջանցք է Հայաստանից դեպի Ռուսաստան։

Հայաստանի հետ սահմանից՝ Սադախլո անցակետից մինչև Ռուսաստանի հետ սահման ճանապարհը Երևանին հնարավորություն է տալու դառնալ Արևելք-արևմուտք եվրոպական ավտոմայրուղու մաս։ Հայաստանի սահման տանող նոր ճանապարհի կառուցման համար Վրաստանն օրերս Եվրոպական ներդրումային բանկից վարկ է ստացել։

Թբիլիսին սկսում է համավարակի պատճառով հետաձգած Ալգեթի-Սադախլո նոր ճանապարհի կառուցումը։ Մայրաքաղաքի մոտակայքում գտնվող Ալգեթի բնակավայրից մինչև Սադախլո՝ Հայաստանի հետ սահման տանող նոր ճանապարհի տևողությունը կրճատվելու է կրկնակի։

Այն շրջանցելու է Մառնեուլին և շրջակա մյուս բնակավայրերը՝ դառնալով Հայաստանից Ռուսաստան բեռնափոխադրումների համար նոր տարանցիկ ճանապարհ։ Միանալու է դարի նախագծին՝ Արևելք-արևմուտք ավտոմայրուղուն՝ E-60-ին, որն իր մեծությամբ երկրորդ եվրոպական տարանցիկ միջանցքն է։

armradio.am

Պիտակ