Հուլիս 24, 2021 18:08 Asia/Tehran
  • Ադրբեջանի և Հայաստանի ուժերի միջև փոխհրաձգությունը շարունակվում է

Ադրբեջանի և Հայաստանի սահմանային Քալբաջար շրջանում երկու կողմերի զինված ուժերի միջև փոխհրաձգությունը շարունակվում է:

ՏԱՍՍ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ադրբեջանի ՊՆ-ն Հայաստանին մեղադրել է սահմանին հրաձգություն սկսելու մեջ և հայտարարել. «Ադրբեջանի զինված ուժերը պաշտպանում են իրենց դիրքերը հայկական բանակի հարձակումից»:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելին ասել էր, որ Ադրբեջանը նպատակ ունի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում նոր ռազմական բախումներ հրահրել:

Հատկանշական է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը ցանկություն են հայտնել իրականացնել սահմանազատում և ստորագրել  հաշտության պայմանագիր:

Իրանի Իսլամական Հանրապետությունն  Ադրբեջանի և Հայաստանի իշխանություններին կոչ է արել  պահպանել զսպվածությունը և  փորձել բանակցությունների ճանապարհով լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը:

 

Պիտակ