Հուլիս 25, 2021 09:54 Asia/Tehran
  • Հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում պահպանվում է հարաբերական հանգստություն

Հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում պահպանվում է հարաբերական հանգստություն:

ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Գեղարքունիքի մարզի սահմանամերձ շրջաններում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի միջև  միքանի ժամ շարունակված ինտենսիվ փոխհրաձգությունից հետո. ներկայումս իրավիճակը հանգիստ է:

Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել էր, որ Քալբաջարի շրջանում հայկական ուժերի կրակոցներից սպանվել է ադրբեջանցի մեկ զինվոր:

Ըստ Ադրբեջանի ՊՆ պաշտոնյաների՝ Հայաստանի կառավարությունը, նման բախումների միջոցով, դիտավորյալ փորձում է լարվածություն ստեղծել երկու երկրների սահմանին և շփման գծում:

2020թ. սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանի  և Հայաստանի միջև Լեռնային Ղարաբաղի վիճելի շրջանների շուրջ սկսված պատերազմն ավարտվեց 44 օր անց: ԵՎ չնայած Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների բանակցությունների արդյունքում հրադադարի պայմանագրի ստորագրմանը, այն պարբերաբար խախտվել է:

 

 

Պիտակ