Հուլիս 28, 2021 21:20 Asia/Tehran
  • «Ադրբեջանը մեծ ուժերով հարձակում է գործել մեր մարտական դիրքերից մեկի վրա». Արծրուն Հովհաննիսյան

ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը քիչ առաջ ուղիղ միացմամբ Գեղարքունիքի մարզից մանրամասներ ներկայացրեց Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանային դիրքերի վրա հարձակման վերաբերյալ:

«Թշնամին մեծ ուժերով հարձակում է գործել մեր մարտական դիրքերից, հենակետերից մեկի վրա, կարողացել է վերցնել դիրքը: Բայց դժվարությամբ տղերքը հերոսական պայքար են մղել, և ինչպես հետո պարզվել է, մինչև վերջին փամփուշտը կռվել են տղերքը: 3 զոհ ունենք, 3 հերոս, նաև կան վիրավորներ, որոնք կարողացել են մարտերով մի կերպ անցնել հարակից դիրքերը: Շատ կարճ ժամանակում հրամանատարությունը, գործելով գրագետ ու օպերատիվ, պատկերացրեք, որ սերժանտից, դիրքի ավագից սկսած՝ վաշտի, գումարտակի բոլոր օղակի հրամանատարներով, բանակային կորպուսի հրամանատարությունով և ԶՈՒ բարձրագույն հրամանատարությունով գործել են  համարձակ, շատ հստակ, օպերատիվ: Շատ արագ հակահարձակում է կատարվել, դիրքը վերականգնվել է»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

168.am

Պիտակ