Սեպտեմբեր 12, 2021 18:49 Asia/Tehran

Ավելի վաղ, Հայաստանը հայտարարել էր, որ Ադրբեջանի ուժերը ոտնձգություն են կատարում հայկական սահմանային շրջաններում և անհանգստացնում բնակչությանը, նույնիսկ վնասելով արոտավայրերն ու անասունները:

Վերջերս տեսանյութ է հրապարակվել, որտեղ պատկերված է, թե ադրբեջանցի զինվորականները դիտավորյալ վառում են հայկական արոտավայրերը:

Նշենք, որ այս տեսանյութում Ադրբեջանի զինված ուժերը գտնվում են Հայաստանի տարածքում:

Չնայած Երևանի ներկայացրած ապացույցներին, Բաքուն շարունակում է հերքել ցանկացած ոտնձգություն Հայաստանի տարածքի նկատմամբ: