Սեպտեմբեր 15, 2021 18:19 Asia/Tehran
  •  Փաշինյան. Գորիս–Կապան ճանապարհը երկու տեղ դուրս է գալիս Հայաստանի սահմանից

Գորիս–Կապան ճանապարհը երկու տեղ դուրս է գալիս Հայաստանի Հանրապետության կամ Խորհրդային Հայաստանի սահմանից։ Այսօր ԱԺ–ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պարզաբանելով հիշյալ ճանապարհի վրա ադրբեջանական ոստիկանական հենակետի տեղադրման փաստը։

«Նաև այս հանգամանքի բերումով է, որ ժամանակին ձեզ հայտնի տեղերում հայտնվել են ցուցանակներն ու հենակետերը»,– ասաց Փաշինյանը` միաժամանակ շեշտելով, որ տվյալ սահմանը ամրագրված է նաև ՀՀ Վարչատարածքային բաժանման մասին օրենքով։

«2020թ–ի դեկտեմբերին պայմանավորվածություն է ձեռք բերվել այն մասին, որ այդ ճանապարհը անարգել կերպով պետք է օգտագործվի ՀՀ տրանսպորտային միջոցների և բեռների տարանցման համար, ինչի մասին ՊՆ–ն ու կառավարությունը հանդես են եկել հաղորդագրությամբ»,– ասաց Փաշինյանը։

Ինչ վերաբերում է իրանական բեռնատարներից ադրբեջանցի ոստիկանների կողմից գանձվող գումարներին՝ Փաշինյանը նշեց, որ իր ենթադրությամբ՝ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ հիշյալ պայմանավորվածության մեջ չեն հիշատակվել օտարերկրյա բեռնափոխադրումները։

armeniasputnik.am

Պիտակ